13:17 - Տեսանյութ.Սա՞ էիք ուզում, պրն Բաբուխանյան. Լենա Նազարյանը ներկայացրեց կոռուպցիոն բացահայտումների մեծ փաթեթը         12:42 - Տեսանյութ.Նորից 50 մլն վարկ ենք վերցնում ՝ թոշակ, նպաստ բաժանելու համար.Ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է      12:10 - Նիկոլի երեք կարևոր մեսիջները, որոնցից հակառակորդը սարսափած է, աշխարհը՝ զգաստացած    

06 հոկ 2017 20:30

Հայ-վրացական սահմանին ադամանդե քարերի հսկայական քանակության մաքսանենգություն է կանխվել (տեսանյութ)

Հայ-վրացական սահմանին ադամանդե քարերի հսկայական քանակության մաքսանենգություն է կանխվել (տեսանյութ) 
Հայաստան-Վրաստան սահմանին ադամանդե քարերի հսկայական քանակության մաքսանենգություն է կանխվել երկրի Ֆինանսների նախարարության Քննչական ծառայության աշխատակիցների շնորհիվ: Այս մաիսն գրում է «newsgeorgia.ge» կայքը:
Խոսքը մաքսանենգության երկու դեպքերի մասին է. մեկը` հայ-վրացական սահմանային «Սադախլո» անցակտի մոտ, մյուսը` վրաց-թուրքական սահմանային «Սարպի» անցակետի մոտ:
Հայաստանից Վրաստան փորձել են անցկացնել ավելի քան 870 ադամանդ, որոնք հայտարարագրված չեն եղել: Քննություն պնդում է, որ մեղադրյալը փորձել է մաքսանենգ ճանապարհով ապրանքը անցկացնել մեքենայի հատուկ գաղտնարանի մեջ թաքցրած:
Անօրինական ներկրված ապրանքի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 61 հազար լարի (25 հազար դոլար):
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մեղադրյալին սպառնում է տուգանք կամ  3-5 տարի ազատազրկում:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր