18:40 - Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն         18:15 - Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ      18:00 - Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց    

09 հոկ 2017 18:50

Այս խառնուրդը ոտքերից դուրս կբերի ամբողջ ցավը, որի պատճառով անգամ քնել հնարավոր չի լինում

 Այս խառնուրդը ոտքերից դուրս կբերի ամբողջ ցավը, որի պատճառով անգամ քնել հնարավոր չի լինում
 
Մի քանի տարի առաջ ոտքերիս սաստիկ ցավն ու ձգվածությունը թույլ չէին տալիս աչք փակել: Անքուն գիշերներ, քնատություն, հոգնածություն և անհանգստություն, քանի որ չգիտեի՝ որտեղ և ինչպես դնեի ոտքերս, որ չցավեն: Բայց ես իմ ոտքերի համար բուժում գտա, չէ՞ որ ոտքերը մեր ամբողջ կյանքի հենարանն են:
Դույլի մեջ լցնում էի 2-3 լիտր տաք ջուր՝ լուծելով մեջը տնտեսական օճառն այնպես, որ ջուրը սպիտակեր՝ նմանվելով կաթի: Ավելացնում էի բռով սննդային սոդա և ծովային աղ (ցանկացած), խառնում, մինչև լուծվեր, ապա ավելացնում տանելի ջերմաստիճանի ջուր թեյնիկից, կրկին խառնում՝ ավելացնելով 10 կաթիլ յոդ: Ոտքերս մինչև կոճերս թողնում էի այդ լուծույթի մեջ 15 րոպե:
Այս ընթացքում խառնուրդն ամբողջ ցավը դուրս է բերում ոտքերից: Ոտքերս սրբում էի, քսում կրեմ կամ բուժիչ քսուք (կարելի է ձիթապտղի յուղով), մերսում կրունկներս, հագնում բրդե գուլպաներ և պառկում քնելու:
Խառնուրդն օգտագործել եմ 3 անգամ՝ ամեն անգամ տաքացնելով տանելի ջերմաստիճանով և ավելացնելով 10 կաթիլ յոդ, թողել եմ այդպես 15 րոպե: 3 անգամից հետո խառնուրդն արդեն պատրաստում էի ավելի զով:
Կատարեք 10-12 պրոցեդուրա (ամենօրյա), հետո՝ ընդմիջում, այնուհետև՝ ըստ ինքնազգացողության: Ովքեր խնդիրներ ունեն երակների հետ (վարիկոզ և տրոմբոֆլեբիտ), խառնուրդը ոչ թե եռման պետք է պատրաստել, այլ՝ տաք:
Առաջին իսկ պրոցեդուրայից հետո ես քնեցի հանգիստ, իսկ 10 պրոցեդուրայից հետո մոռացա ոտքերիս անտանելի ցավի մասին:
Իմ ոտքերն ինձ երախտապարտ եղան հոգատար վերաբերմունքի համար: Այժմ ես բուժումն անցկացնում եմ միայն այն դեպքում, երբ կարիքը զգացվում է: Իմ ամառանոցի աշխատակիցները նույնպես օգտագործում են այս բաղադրատոմսը և շատ գոհ են:




loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր