19:10 - Կեղտոտ սեքսն ավելի տարածված է, քան կարծում եք         18:50 - 19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց      18:35 - Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն    

09 հոկ 2017 19:35

Գիտնականները հաշվել են վեճերի օպտիմալ քանակը՝ նորմալ հարաբերությունների համար

 Գիտնականները հաշվել են վեճերի օպտիմալ քանակը՝ նորմալ հարաբերությունների համար
Հոգեբանության բրիտանական ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել 3000 զույգերի շրջանում և պարզել, որ օրական մինչև 8 փոքր վեճը (տարեկան մոտ 2500) զույգերի հարաբերություններում հանդիսանում է օպտիմալ և չի վնասում նրանց հարաբերություններին։ Սակայն գլխավորն այն է, որ զույգը փոխզիջում գտնի։
Գիտնականները հայտնում են, որ ամենից շատ վիճում են իտալացի զույգերը, սակայն Եվրոպայում նրանց շրջանում ամուսնալուծությունների տոկոսն ամենացածրն է։
Հարցման տվյալներից պարզ է դառնում, որ ամենից շատ զույգերը վիճում են դիմացինին լսելու դժկամության պատճառով։ Երկրորդ տեղում զուգընկերոջ խռմփոցն է, երրորդում՝ տան թափթփվածությունը։ Վեճի պատճառ են հանդիսանում նաև մեքենա վարելու արագությունն ու համատեղ դիտման համար ֆիլմի ընտրությունը։




loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր