Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միակամ ու միասին բոլոր միջոցներով դիմակայել թշնամու նենգ հարվածներին          Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի       Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը    

09 հոկ 2017 20:20

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում

 Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում
 
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Ժամը 18-ի սահմաններում մահացած վիճակում Հրազդանի բժշկական կենտրոն են տեղափոխել Հրազդանի Վանատուր թաղամասի 17-ամյա բնակչի:
NEWS.am-ը գրում է, որ  հիվանդանոց տեղափոխված երիտասարդի մահը վրա է հասել վրաերթի հետեւանքով։
«Շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել՝ ողբերգական ավարտով: 17 տարեկան տղա էր, Վանատուր թաղամասից: Դեպքը տեղի է ունեցել Վանատուրից դեպի Երեւան գնացող մայրուղու վրա՝ մահացածի տան շրջակայքում: Չգիտենք ոնց, բայց վրաերթ է եղել, երիտասարդը տեղում մահացել է: Ինչքանով ինձ հայտնի է, վրաերթ իրականացնողը ներկայացել է Ոստիկանության բաժին»,- պատմեց Հրազդանի ԲԿ-ի տնօրեն Ռ.Սահակյանը:
Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վրաերթը եւ ով է դրա հեղինակը, այս պահին հայտնի չէ։






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր