13:52 - Տեսանյութ.Վստահե՞լ, թե՞ չվստահել․ «Հայաստան» հիմնադրամը ԱՄՆ-ում դրամահավաք է անում         13:35 - Ադրբեջանական նոր դիվերսիաներ,նոր գերիներ կլինեն, եթե...Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել      13:17 - Տեսանյութ.Սա՞ էիք ուզում, պրն Բաբուխանյան. Լենա Նազարյանը ներկայացրեց կոռուպցիոն բացահայտումների մեծ փաթեթը    

09 հոկ 2017 21:00

Մաքսազերծման աստղաբաշխական գներ. Հայաստանի ամենաթանկարժեք մեքենաները

 
 Մաքսազերծման աստղաբաշխական գներ. Հայաստանի ամենաթանկարժեք մեքենաները
Վերջին 17 տարիների ընթացքում 2004-ի արտադրության Rolls Royce Phantom-ը Հայաստան ներկրված ամենաթանկարժեք մաքսային արժեք ունեցող մեքենան է։ Ինչպես գրում է Hetq.am-ը, այս մեքենայի մաքսազերծման արժեքը կազմում է 212 միլիոն ՀՀ դրամ։
Նման բարձր գինը պայմանավորված է նրանով, որ մեքենան Հայաստան է ներկրվել հենց արտադրման տարում՝ 2004 թվականին։ Նշվում է նաև այն, որ «Ծառուկյան դաշինք» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն արտոնագրել է 2 նման մեքենա։ Նման մեքենա վարելիս նկատվել են նաև պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Երկրորդ տեղում է գտնվում Mercedes-Benz S600L W221 տեսակի մեքենան, որը ներկրվել է Հայաստան 2013 թվականին։ Վերջինս մաքսազերծվել է 185 միլիոն ՀՀ դրամով։
Երրորդ տեղում 2011 թվականի արտադրության Mercedes-Benz S600L-ն է, որի մաքսային արժեքը կազմում է 182 միլիոն ՀՀ դրամ։
Չորրորդ հորիզոնականում գտնվում է Mercedes-Benz W221 (S600 GUARD)-ը։ Այն Հայաստան է ներմուծվել 2008 թվականին՝ 172 մլն ՀՀ դրամ մաքսային արժեքով։
5-րդ և 6-րդ հորիզոնականներում են գտնվում երկու BMW 760Li մակնիշի մեքենաներ։ Դրանցից մեկը ներկրվել է 2008 թվականին, իսկ մյուսը՝ 2010-ին։ Մեքենաների մաքսազերծման արժեքները կազմել են համապատասխանաբար 159 և 167 մլն ՀՀ դրամ։ Նշվում է նաև այն, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արտոնագրել է BMW 760Li մակնիշի մեքենա։
7-րդ հորիզոնականում է 158 մլն ՀՀ դրամ մաքսային արժեքով Maybach 62 5.5L-ը, իսկ 8-րդ հորիզոնականը զբաղեցրել է դրա ավելի կոմպակտ տեսակը՝ Maybach 57S-ը, որի մաքսային արժեքը կազմել է 146 մլն դրամ։
Լավագույն տասնյակը եզրափակում է Rolls-Royce Phantom EWB մեքենան, որն արտադրվել է 2007 թվականին և նույն տարում է ներմուծվել 145 մլն դրամ մաքսային արժեքով։






loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր