17:00 - Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը         16:35 - Տեսանյութ.Ինչպես են ոստիկանները գիշերը շուրջ 30 պոռնիկների բերման ենթարկում      16:15 - Առաջիկա տասնամյակում եւս մեկ կորոնավիրուս կհայտնվի․Մարդկանց իրական թիվը կարող է 10 անգամ ավել լինել, քան պաշտոնական թվերն են    

10 հոկ 2017 16:15

Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության խնդիրները

 Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության խնդիրները
Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը խորհրդի անդամներին է ներկայացրել շրջանառության դրված օրենսդրական առաջարկները՝ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքում և ծառայողական քննության անցկացման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև զինվորական ծառայության ընթացքում և զինված ուժերից արձակվելուց հետո զինծառայողներին բնակարանով ապահովելու, նրանց ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու խնդիրները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մանրամասնել են դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը. (նախատեսվում է, օրինակ, ներդնել կուտակային հիփոթեքային համակարգ, իրականացվում է ծրագիր՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող և անօթևան ճանաչված անձանց բնակարանով ապահովելու նպատակով):

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր