11:55 - Այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ սպանություն պատվիրի         11:53 - Կուտոյանի մահվանից ժամեր առաջ փորձել են «Վիկիպեդիա»-ից հեռացնել նրա կենսագրությունը      11:43 - Հազարավոր աղջիկներ հայտավորվել են ճապոնացի միլիարդատերի սիրեցյալը դառնալու համար. զույգը կուղեւորվի Լուսնի ուղեծիր    

29 հուն 2016 11:15

Իլհամ Ալիևը ցավակցել է Էրդողանին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության կապակցությամբ ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Ալիևը նամակում նշել է, որ Աթաթուրքի անվան օդանավակայանում մեծ թվով մարդկանց զոհվելու ու վիրավորվելու լուրը մեծապես վշտացրել է իրենց, և որ իրենք վճռականորեն դատապարտում են այդ արյունալի ահաբեկչական ակտը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը:
Ստամբուլի օդանավակայանում իրենց պայթեցրել են երեք մահապարտ ահաբեկիչներ, ինչի հետևանքով զոհվել է 36 և վիրավորվել 147 մարդ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր