Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի          Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը       Իրանը մտադիր է հրթիռներ տեղակայել արաբական երեք երկրներում՝ Իսրայելին հակազդելու համար    

10 հոկ 2017 21:45

Ադրբեջանական կրակոցների թիրախում խաղաղ բնակչությունն է

 
 Ադրբեջանական կրակոցների թիրախում խաղաղ բնակչությունն է
Tert.am-ը գրում է. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 13-15-ին այցելել է Տավուշի մարզի Վազաշեն, Բարեկամավան սահմանամերձ գյուղեր, կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ կազմվել է զեկույց:
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մարտիկ Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մանրամասն ուսումնասիրություններ են կատարել դպրոցի շենքում, պարզել, որ շենքի ուղղությամբ կրակոցներ են եղել, դպրոցի շենքի վրա առկա են հետքեր: Սա լուսանկարներով տեղ է գտել զեկույցում: Կրակոցները տեղի են ունեցել դասերի ժամանակ: Երկրորդ թիրախը գյուղապետարանի շենքն է եղել:
«Շենքի վրա հետքեր կային՝ ադրբեջանական ԶՈւ կրակոցներից, բացի այդ, առանձին քաղաքացիների՝ գյուղի բնակիչների տներ ենք ուսումնասիրել, նորից հետքեր են արձանագրվել, երկու տան վերաբերյալ զեկույցում նշել ենք։ Պարզվել է, որ դաշտերի վրա էլ են կրակել՝ հացահատիկի, խաղողի դաշտերի վրա, որի հետևանքով վառվել էին դրանք»,- ասաց նա:
Փաստահավաք խմբի անդամները զրուցել են գյուղապետի, դպրոցի տնօրենի, բնակիչների հետ, ակնհայտ է եղել, որ Վազաշենում ու Բարեկամավանում որևէ զինվորական օբյեկտ առկա չէ, հետևաբար՝ այդ կրակոցներն ուղղված են եղել խաղաղ բնակչությանը, և դա արձանագրվել է:
Փաստահավաք զեկույցը հրապարակվել է անգլերենով, ֆրանսերենով, այն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին և միջազգային կազմակերպություններին:
«Նյութական վնասի չափ չենք հաշվարկել, բայց ակնհայտ էր, որ այդտեղ նյութական վնաս էլ է պատճառվել քաղաքացիական անձանց: Օրինակ՝ դպրոցի շենքում պատուհանները փոքրացնում են, սա թեև չնչին, բայց էլի ծախսերի հետ էր կապված: Բոլոր պատուհանները, որ տեսանելի էին այդ կողմից, էականորեն փոքրացվել են»,- ասաց նա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմը այս տարվա հունիսին փաստահավաք աշխատանքներ են կատարել նաև Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում: ՄԻՊ աշխատակազմից Tert.am-ին են տրամադրել փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկույցի հայերեն, ոչ պաշտոնական թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորև.
Ոսկեպար այցերի ընթացքում Պաշտպանին ներկայացված մի շարք մտահոգությունների և մարդու իրավունքների մարտահրավերների շարքից քաղաքացիները հիմնականում առանձնացրել են ադրբեջանական զինված ուժերի շարունակական կրակոցները:
Հարցազրույցների ժամանակ քաղաքացիները նշել են, որ կրակոցները հիմնականում տեղի էին ունենում 18:00-ից հետո, երբ դրսում առավել ակտիվ շարժ ու դարձ կա, երբ մարդիկ դրսում են կամ այլ հանրային վայրերում և իրական հնարավորություն կա նրանց կյանքը վտանգի ենթարկելու համար: Նրանք նշել են, որ կրակոցների հաճախականությունը հիմնականում կապված է սեզոնայնության և փողոցներում մարդկանց ակտիվության հետ: Մասնավորապես՝ նրանք նշել են, որ հանգստյան օրերին, տոներին և այլ տոնական միջոցառումների ժամանակ կրակոցները կարող են շարունակվել ամբողջ օրվա ընթացքում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր