22:30 - Եղանակը Հայաստանում հոկտեմբերի 18-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 18      21:40 - 6 բան, որ տղաներն ավելի շատ են գնահատում աղջկա մեջ, քան գեղեցիկ արտաքինը    

11 հոկ 2017 14:30

Գիտնականները բացահայտել են սեռական ցանկության առաջացման հիմնական պատճառները

 

Գիտնականները բացահայտել են սեռական ցանկության առաջացման հիմնական պատճառներըԳիտնականներին հաջողվել է պարզել, թե որոնք են հիմնական պատճառները, որոնց հետևանքով մարդկանց մոտ առաջանում է սեքսով զբաղվելու ցանկություն: Համապատասխան ուսումնասիրությունն անց է կացրել հայտնի հոգեբան Էրիկ Հազելթայնը:

Հոգեբանը պարզել է, որ սեռական ցանկությունն առաջանում է մի քանի ազդանշանի ի հայտ գալու հետևանքով, որոնք աշխատում են ենթագիտակցության մակարդակով: Օրինակ՝ մեծ նշանակություն են ունենում նաև դեմքի և մարմնի ձևերը, ինչը «համապատասխան» գեների նշան է: Բացի այդ, շատերը սեռական զուգընկերոջն ընտրելիս ենթագիտակցորեն ուշադրություն են դարձնում նրա հոտին:

Մասնագետի խոսքով՝ համապատասխան մարդու ընտրության հարցում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև նրա թուքն ու քրտինքը: Բանն այն է, որ գլխուղեղը ֆոնային ռեժիմով ստուգում է սեփական իմունային համակարգի և օտար իմունային համակարգի միջև եղած տարբերություններն ու դրական ազդանշաններ է ուղարկում, եթե դրանք միմյանցից զգալիորեն տարբերվում են, քանի որ այդ դեպքում սեռական զուգընկերների հնարավոր երեխաները մանրէներից շատ ավելի լավ պաշտպանված կլինեն:

 



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր