16:40 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

11 հոկ 2017 19:45

Ռուսաստանը նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ

 Ռուսաստանը նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ
Ռուսաստանը կընդունի պատասխան միջոցառումներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի հանդեպ Թուրքիայի նոր սահմանափակումների դիմաց։ Այս մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը, փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք դա չէինք ակնկալում, հակառակը, պետք է պարզեցնել մաքսային ռեժիմը, այդ իսկ պատճառով, եթե խոսքն այդպես գնա, ապա մենք պատշաճ կերպով կարձագանքենք այդ նույն բանջարեղենի, ցիտրուսների՝ մանդարինի, նարնջի ներկրմանը։ Դա կհանգեցնի, հակառակը, սրացման, այլ ոչ թե սահմանափակումների հանման։ Մենք կարծում ենք, որ թուրքական շուկան մեզ համար հետաքրքիր է, հեռանկարային և անում ենք ամեն ինչ՝ լարվածությունը հանելու համար»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նոր սահմանափակումները կրում են ավելի շատ բյուրոկրատական բնույթ։ «Մեր գործարարների համար բարդանում են հացահատկի մատակարարումները, պետք է անցնել հաշտվողական ընթացակարգեր։ Դա հավելյալ բյուրոկրատական ծանրաբեռնվածություն է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-հավելել է նա։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր