22:30 - Եղանակը Հայաստանում հոկտեմբերի 18-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 18      21:40 - 6 բան, որ տղաներն ավելի շատ են գնահատում աղջկա մեջ, քան գեղեցիկ արտաքինը    

12 հոկ 2017 19:40

Երեք բան, որ պետք չէ ասել սիրելիին

 
Երբեք մի խոսեք ձեր անցյալի հարաբերությունների մասին
Ցանկացած հարաբերությունների գլխավոր կանոնն է՝ չխոսել նախկինների մասին այնքան ժամանակ, մինչեւ զուգընկերն ինքը չհարցնի: Ընդմիշտ հիշեք դա: Հազիվ թե ձեր տղամարդուն հաճելի լինի լսել այն մասին, թե որքան գեղեցիկ է ձեր նախկինը կամ որքան լավն էր անկողնում: Անկեղծ ասած, տղամարդը չպետք է իմանա նաեւ հակառակի մասին, թե որքան վատ է եղել ամեն ինչ նախկինի հետ: Պարզապես տղամարդիկ չեն ուզում լսել անցյալի ռոմանտիկ հարաբերությունների մասին: Փոթորիկ մի հրահրեք:

Երբեք մի ասեք այնպիսի բան, որը կնվազեցնի նրա ինքնագնահատականը
Դա ցանկացած տղամարդու անբաժանելի մասն է: Նրանք միշտ հպարտանում են իրենց անհատականությամբ եւ իրենց սիրելի մարդկանց մասին հոգատարությամբ: Իհարկե, տղամարդիկ նույնպես կարող են սխալվել, բայց նրանք երբեք երկար ժամանակ չեն հանդուրժի նվաստացումն ու ծաղրը: Ամենափոքր սխալմունքն անգամ կարող է կործանել տղամարդու ինքնավստահությունը: Եթե նկատում եք, որ նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում, փորձեք աջակցել: Պետք չէ քարոզ կարդալ, առանց այն էլ տղամարդը կարող է իրեն մեղադրել մարդկության բոլոր խնդիրների համար: Եթե նա չի կարող դժվարին պահերին հույս դնել ձեզ վրա, հազիվ թե ցանկանա ձեզ իր կողքին տեսնել, երբ ամեն ինչ լավ է իր մոտ:

Երբեք վատ բան մի ասեք նրա մոր մասին
Իսկական տղամարդը միշտ հոգ է տանում իր մոր մասին: Մի մոռացեք, որ մինչեւ ձեր հայտնվելը, նրա կյանքում հենց այդ կինն է եղել: Եվ մեծ քայլ է տղամարդու կողմից՝ վստահել անծանոթուհու, որի հանդեպ զգացմունքներ ունի: Այդ պատճառով ոչ մի դեպքում վատ բան մի ասեք նրա մոր մասին: Եթե նման կոպիտ սխալ թույլ տաք, կկորցնեք ձեր զուգընկերոջը: Տղամարդը միշտ սեր եւ հոգատարություն կցուցաբերի կնոջ հանդեպ, որը դաստիարակել է իրեն եւ դարձրել այնպիսին, ինչպիսին է հիմա: Կոնֆլիկտի մեջ մտնելով՝ դուք ամենաշատը կտուժեք եւ հարաբերություններում վաղաժամ փոթորիկ կհրահրեք:
 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր