22:30 - Եղանակը Հայաստանում հոկտեմբերի 18-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 18      21:40 - 6 բան, որ տղաներն ավելի շատ են գնահատում աղջկա մեջ, քան գեղեցիկ արտաքինը    

12 հոկ 2017 21:30

Կնոջ 3 ամենամեծ սխալներն անձնական կյանքում

  Կնոջ 3 ամենամեծ սխալներն անձնական կյանքում
Յուրաքանչյուր կին ձգտում է կարյերայի աճի՝ օգտագործելով իր գիտելիքները, սակայն նրանցից շատերը չեն կարողանում հասնել անձնական երջանկության:
Խնդիրն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը, ըստ հոգեբանների, երեք հիմնական սխալ է անում հակառակ սեռի հետ հարաբերություններում:
Եվ այսպես.
Մի հրամայեք տանը
Աշխատավայրում պաշտոն զբաղեցնելով մենք հրամաններ և հանձնարարություններ ենք տալիս: Եվ շատ հաճախ այս պահվածքը բերում ենք նաև տուն: Մենք հրամաններ ենք տալիս ամուսնուն, երեխաներին: Սակայն նրանք մեզանից լրիվ այլ բան են սպասում՝ մեր սիրուն: Երեխաները հոգատարություն և ըմբռնում, իսկ ամուսինը՝ նաև ամուսնական պարտականությունների իրականացում: Խորանալով մեր ծառայողական խնդիրների մեջ, մենք նույնիսկ տանը մտածում ենք դրանց մասին և չենք նկատում շրջապատի մարդկանց: Օրվա վերջում պառկելուց մենք չենք էլ մտածում մեր ամուսնուն սեր և քնքշանք պարգևել:
Հիշեք՝ ձեր տանեցիներն արժանի չեն այդպիսի վերաբերմունքի: Դուք նրանց պետք եք որպես մայր և կին: Նրանց ուրիշ աչքով նայեք և փորձեք հասկանալ, թե ինչ են նրանք ցանկանում տեսնել և ստանալ ձեզանից:
Ուղղակի կին
Մեկ այլ գլխավոր սխալ է ամուսնու հետ ձեր աշխատանքային հարցերը քննարկելը: Այդպիսի խոսակցություններն ավելի լավ է թողնել աշխատավայրում: Ձեր լավագույն աշխատանքային գծերը թողեք աշխատավայրում և ցուցաբերեք դրանք ղեկավարության մոտ: Հիշեք, եթե դուք ընտրել եք այս տղամարդուն և սիրով ամուսնացել եք, ապա այսպիսի իրավիճակում նա կսկսի ձեզ ընկալել որպես մրցակից և ավելի ամրապնդել այն միտքը, որ դուք մրցակիցներ եք ընտանեկան կյանքում, այլ ոչ թե ամուսին և կին: Մրցակցությունը գնալով աճելու է: Հավատացեք նա կխենթանա ձեզանից, եթե ձեր մեջ ուղղակի կին տեսնի:
Ընտանիք ապահովել
Ժամանակակից կանայք, առավել ևս նրանք, ովքեր լավ գումար են աշխատում, համարում են, որ ցուցադրելով կյանքի ուղեկցին իրենց ֆինանսական անկախությունը, իրենց լավ կողմից են ներկայացնում՝ որպես կայացած կին:
Իրականում ամուսինը, ով ընտանիքի կերակրողի դերում է, իրեն ավելի երջանիկ է զգում, քան նա, ում մոտ փողի մեծ մասը կինն է աշխատում: Ըստ կենսաբանական առանձնահատկությունների, տղամարդը հայթհայթող է և կերակրող: Հետևաբար, նրանց պետք է տրվի այդ հնարավորությունը, նա պետք է իրեն զգա այդպիսին: Թող նա երջանիկ լինի, իսկ դուք ոչինչ չեք կորցնում, ու պարտադիր չէ ցուցադրել, թե որքան եք վաստակում: Այս առումով երջանիկ են այն ամուսինները, ում կինը դեկրետային արձակուրդի մեջ է, հենց այդ ժամանակ են նրանք դառնում հայթհայթող ու կերակրող:
Ցանկացած իրավիճակում հիշեք․ հարաբերություններում կարևորը ոչ թե ցույց տալն է, թե որքան խելացի, հաջողակ եք դուք ֆինանսական առումով, այլ մտերիմներին տալ ջերմություն և հոգատարություն: Նրանց պարուրել ուշադրությամբ և ըմբռնումով:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր