09:49 - Հրահանգված է արձագանքել ըստ անհրաժեշտության, ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում         09:34 - Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը.Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում      17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է    

23 մայիս 2016 20:54

EgyptAir ավիաընկերության А320 օդանավի ինքնագրիչները ծովի հատակից կհանվեն 48 ժամվա ընթացքում

 
Միջերկրական ծովում կործանված եգիպտական EgyptAir ավիաընկերության А320 օդանավի ինքնագրիչները ծովի հատակից կհանվեն 48 ժամվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում է  ТАСС  գործակալությունը` այս մասին հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը: 
««Սև արկղերը» կհանվեն ամենաուշը 48 ժամ անց», - աղբյուրը մեջբերում է եգիպտական ավիաընկերության ներկայացուցչին:
Նրանց տվյալներով` «սև արկղերը» գտվում են մինչև 3000 մետր խորություններում:
Հիշեցնենք, որ А320 օդանավը, որը կատարում էր Փարիզից Կահիրե մեկնող MS804 չվերթը, ռադարների էկրաններից անհետացել էր մայիսի 19-ին` նախատեսված վայրէջքից 35 րոպե առաջ` հազիվ մտնելով Եգիպտոսի օդային տարածք: Ավելի ուշ օդանավի բեկորները հայտնաբերվել էին հունական Կարպատոս կղզու շրջանում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր