18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

13 հոկ 2017 14:15

Վանաձորում հրդեհի հետեւանքով մահացած 4–ամյա երեխան տանը մենակ քնած է եղել

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝Վանաձորում հրդեհի հետեւանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից ահազանգ է ստացվել առ այն, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատներից մեկում, որտեղ հայտնաբերվել է 2013թ.  ծնված երեխայի դի՝ մասնակի այրված վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի դատավարական այլ գործողություններ:

Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ մանկահասակ երեխան տանը գտնվել է մենակ. մայրը մյուս երեք երեխաների հետ տանից բացակայել է:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի առաջացման պատճառները, երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր