17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

29 հուն 2016 12:24

Փակ անցակետում մնացած հայաստանցիներին Երևան կտեղափոխի ՌԴ ԱԻՆ ավիացիան

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի միջոցով կիրականացվի Վերին Լարսի անցակետում շրջափակման մեջ հայտնված Հայաստանի 147 քաղաքացիների տեղափոխումը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Այսօրվանից Ռուսաստանի ԱԻՆ-ը նախատեսում է իրականացնել Հայաստանի քաղաքացիների տեղափոխումը: Միջոցառումն իրականացվելու է ավիացիայի միջոցով: Նախատեսվում է, ընդհանուր առմամբ Երևան կտեղափոխվի 147 մարդ»,-ասված է ՌԴ ԱԻն տարածած հաղորդագրության մեջ:
Ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները կշարունակվեն ավելի քան 3 շաբաթ: Հունիսի 28-ի տվյալներով անցակետի մոտ սպասող մեքենաների թիվը հասել է 240-ի:
Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 134-135 կիլոմետր հատվածով երթևեկելը արգելվում է:
Սողանքը Վրաստանի ռազմավարական մայրուղիում տեղի է ունեցել հունիսի 23-ին: Թերեք գետը փոխել է իր հունը և փակել 800 մետր երկարությամբ ավտոմայրուղին: Ըստ նախնական տվյալների, գետի բնականոն հունը վերադարձնելու և ճանապարհի վնասված հատվածը վերականգնելու համար կապահնջվի մոտ երկու շաբաթ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր