«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

13 հոկ 2017 17:05

«Եթե համակարգը լիարժեք աշխատեր, երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չէր սպառնա». նոր մանրամասներ Վանաձորի ողբերգության մասին

 «Եթե համակարգը լիարժեք աշխատեր, երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չէր սպառնա». նոր մանրամասներ Վանաձորի ողբերգության մասին
Նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ի երեկոյան Վանաձորի Աղայան 25 հասցեում գրանցված հրդեհի հետևանքով 4-ամյա տղայի մահվան վերաբերյալ: Այս մասին գրում է News.am-ը:
4-ամյա փոքրիկը տանը մենակ, քնած է եղել ու ըստ նախնական տվյալների, հրդեհն առաջացել է վերմակի բռնկվելու հետևանքով: Պարզվում է, որ 4-ամյա տղան առաջին երեխան չէ, որ այս ընտանիքում մահացել է:
Վանաձորի խնամատակալության ու հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը զրույցի ժամանկ նշել է, որ 10-15 տարուց ավելի է, ճանաչում է այդ ընտանիքին:
«Առաջին անգամ, երբ իմացանք Նաիրայի (երեխայի մայրն է-խմբ) մասին, երեխաներից մեկը ծայրահեղ վիճակում էր, նորածինն առողջական խնդիրներ ուներ: Տեղափոխել էինք Վանաձորի մանկատուն, բայց այնտեղ մահացել էր»,- պատմեց Լ. Գևորգյանը:
Վերջինիս վստահեցմամբ երեկ մահացած երեխան եղել է թե՛ հանձնաժողովի, թե՛ Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, թե՛ ոստիկանության անչափահասների բաժնի տեսուչների ուշադրության կենտրոնում:
Ողջ օրը Վանաձորի մթերային շուկայում հավաքարարությամբ ու բեռների տեղափոխմամբ օրվա հացը վաստակող Նաիրան տարիներ առաջ խնամակալության հանձնաժողովի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ իր երեխային պահելու համար դայակ է պահում: Որպես դայակ հանդես եկող կինը ևս հավատացրել է, որ զբաղվում է Նաիրայի երեխայի խնամքով:
Հանձնաժողովի անդամները, իրենք, այդ ընթացքում տնայց չեն կատարել: Ընտանիքին վերջին այցելությունը եղել է այս տարվա հունվարին: Վերջինս նշեց, որ խուսափել է տնայց կատարել՝ հաշվի առնելով Նաիրայի ագրեսիվ պահվածքն ու սպառնալիքները. «Նաիրան իր վարքագծով շատ ագրեսիվ անձնավորություն է, նույնիսկ փորձել է ֆիզիկական ուժ կիրառել իմ նկատմամբ, նույնիսկ ինքն ինձ ահաբեկել է, որ դանակով ինձ վրա կհարձակվի»:Նրա խոսքով կնոջ մոտ եղել է նաև ծնողավարման հմտությունների բացակայության խնդիր:Չնայած վերը նշված հանգամանքներին, երբևէ փոքրիկին ծնողից վերցնելու ու մանկատուն ուղարկելու փորձ չի արվել. «Երեխային մանկատուն տեղափոխելու համար մենք ստացել ենք դիմումներ, քննարկել ենք, բայց հիմքեր չի եղել երեխային վերցնելու, որովհետեւ մայրն իր երեխաներին պահում է»:Արդյոք ոլորտի պատասխանատուների կողմից արվել է հնարավոր ամեն ինչ և արդյոք հնարավոր չէ՞ր կանխել այս ողբերգությունը. այս հարցին զրուցակիցս պատասխանեց. «Հնարավոր էր, եթե համակարգային բացեր չլինեին: Համակարգի բացթողումների պատճառով, եթե համակարգը լիարժեք աշխատեր, լիներ օրենսդրական այն մեխանիզմները, որը պետությունը հիմա է ուզում ընդունել, ու ժամանակին մենք ունենայինք հնարավորություններ՝ օրենսդրորեն այդ երեխաներին հանելու այդ ընտանիքից, ես համոզված եմ, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չէր սպառնա ու այս վիճակը չէր լինի: Բայց քանի որ օրենսդրական բացեր կան, կիրարկման մեխանիզմներ չկան, մենք չունենք այդ հնարվորությունը՝ երեխային գնալու հանելու»:Նաիրա Կարապետյանը 5 երեխաների մայր է: Երեխաներից երկուսը տևական ժամանակ է, ինչ հանձնված են սկեսրոջ խնամքին, ավագ տղան Երևանում է աշխատում, Նաիրայի խնամքին մահացած փոքրիկն էր ու 7-րդ դասարանում սովորող տղան: Ամուսինը ազատազրկման է դատապարտված:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր