Տեսանյութ.ԵՄ դիտորդների գալը լարվածության կբերի, ՌԴ-ն կարող է ասել՝ կանչել եք, թող իրենք էլ անվտանգություն ապահովեն          Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ինչ է կատարվել. «Ժողովուրդ»       Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը.«Հրապարակ»    

13 հոկ 2017 20:30

Մարինե Թովմասյանն այլևս Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը չէ

 
 
Aravot.am-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում լրացավ նաեւ ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի սանկցիայի ժամկետը, եւ նա բերվեց դատարան: Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկում դատավորի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, այն է՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար Սեֆիլյանը որոշակի ժամանակահատվածով հեռացվել էր նիստերի դահլիճից: Ներկայացավ նաեւ նախաքննության ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ նա չէր ներկայանում նիստերին, քանի դեռ Սեֆիլյանը հեռացված էր նիստերից: Հայրապետյանը ներգրավվեց որպես Սեֆիլյանի շահերի պաշտպան, իսկ Մարինե Թովմասյանի լիազորությունները որպես Սեֆիլյանի հանրային պաշտպան՝ դադարեցվեցին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր