Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

14 հոկ 2017 18:07

Արագածոտնում եղբորն ամուսնացնելու նպատակով քույրն աղջիկ է փախցրել

 Արագածոտնում եղբորն ամուսնացնելու նպատակով քույրն աղջիկ է փախցրել
Արագածոտնի մարզում եղբորն ամուսնացնելու նպատակով քույրը աղջիկ է փախցրել, սակայն վերջինս չի համաձայնել ամուսնանալ, և ստիպված աղջկան հետ են տարել հայրական տուն:
Այսպիսով, Արմենուհին և Լյովան նախնական համաձայնություն են ձեռք բերել՝ Արմենուհու հարազատ եղբորը` Անդրանիկին, ամուսնացնելու նպատակով աղջիկ առևանգելու շուրջ:
Մեղադրանքի համաձայն՝ նրանք 11.12.2016թ Լյովայի վարած ավտոմեքենայով գնացել են Թալին քաղաք, որտեղ էլ հանդիպել են այդ աղջկան. չարաշահելով վերջինիս վստահությունը, թաքցնելով նրան առևանգելու իրական մտադրությունը՝ նրա կամքին հակառակ նրան տեղափոխել են Արմավիրի մարզ՝ ենթադրյալ ամուսնու մորեղբոր տուն:
Աղջկան պահելով այնտեղ մինչև ժամը 03:00-ն՝ հասկացել են, որ նա չի համաձայնվում դառնալ Անդրանիկի կինը, վերադարձրել են հայրական տուն` քաղաք Թալին:
Արմենուհուն և Լյովային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրանց երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն արդեն դատարանում է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր