18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

14 հոկ 2017 18:55

Հերթական ոչ մարտական կորուստը ադրբեջանական բանակում

 Հերթական ոչ մարտական կորուստը ադրբեջանական բանակում
Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu): Զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը: Այս մասին գրում է Razminfo-ն:
Ըստ աղբյուրի՝ զինծառայողը 21 տարեկան էր, ծնվել էր 1996-ի օգոստոսի 29-ին Գյանջա քաղաքում: Բանակ էր զորակոչվել 2017-ի հուլիսին:
Meydan TV պնդմամբ՝ զինծառայողի եղբայրը՝ Հիքմեթ Ռզաևը հաստատել է այս տեղեկությունը: Ըստ նրա՝ հոկտեմբերի 12-ին զանգահարել են և հայտնել, որ եղբայրը ինքնասպան է եղել: Հիքմեթ Ռզաևը նաև հայտնել է, որ միջադեպից 3 օր առաջ այցելել է եղբորը և ոչ մի խնդիր չի նկատել այդ ժամանակ:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել զինծառայողի կորստի մասին:
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 50 մահացած զինծառայողի անուն, ևս 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր