12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել         12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը      12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին    

29 հուն 2016 13:26

Թուրքիայում արգելափակվել են «Twitter» և «Facebook» սոցկայքերը

Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի «Աթաթուրք»օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո Ստամբուլի վարչական դատարանը լրատվամիջոցների նկատմամբ ահաբեկչական հարձակումը լուսաբանելու արգելք էր սահմանել:
«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ Արգելքից հետո ամբողջությամբ դադարեցվել է «Twitter» և«Facebook» սոցիալական ցանցերի հասանելիությունը:
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի տարածած հայտարարության մեջ նշել է, որ բազմաթիվ օգտատերեր հասարակության մեջ խուճապ առաջացնելու նպատակով սոցցանցերում ահասարսուռ նկարներ են տեղադրում դեպքի վայրից: Խորհուրդը զգուշացրել է, որ նման գործողություններ իրականացնողները իրավական հետապնդման կարող են ենթարկվել:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով դեպքի վայրում և հիվանդանոցներում 36 մարդ է մահացել, ևս 147-ը վիրավորվել է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր