17:00 - Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը         16:35 - Տեսանյութ.Ինչպես են ոստիկանները գիշերը շուրջ 30 պոռնիկների բերման ենթարկում      16:15 - Առաջիկա տասնամյակում եւս մեկ կորոնավիրուս կհայտնվի․Մարդկանց իրական թիվը կարող է 10 անգամ ավել լինել, քան պաշտոնական թվերն են    

17 հոկ 2017 12:30

Մազեր ներկելը կարող է կրծքագեղձի քաղցկեղի հանգեցնել

 

Մազեր ներկելը կարող է կրծքագեղձի քաղցկեղի հանգեցնելՏարեկան վեց անգամից հաճախ մազերը ներկելը ավելացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Այս մասին հայտնել է Լոնդոնի Princess Grace Hospital հիվանդանոցի բժիշկ Քեֆան Մոքբելը, փոխանցում է The Times-ը։

Բժիշկն ուսումնասիրել է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների հիվանդության պատմությունը ու հանգել այն եզրակացության, որ ներկած մազերով կանանց նման ախտորոշում 14 տոկոսով հաճախ է դրվում։

«Ես խորհուրդ եմ տալիս մազերի վրա սինթետիկ ներկանյութերի ազդեցությունը նվազեցնել ու սահմանափակել տարեկան առավելագույնը վեց անգամով, քանի որ հայտնաբերվել է ներկերի ներգործության ու կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջեւ վիճակագրական կապ է հայտնաբերվել։ Նաեւ խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով հետազոտվել»,- ասել է Մոքբելը։

Բժշկի խոսքով, օրգանիզմի վրա ազդեցությունը նվազեցնելու համար պետք է ընտրել այնպիսի ներկեր, որոնք պարունակում են բուրավետ ամինների ամենաքիչ քանակությունը։ Բացի դրանից՝ նա նշել է, որ բնական բաղադրիչներով, օրինակ, մասուրի կամ խաշնդեղի պարունակությամբ ներկանյութերը վտանգավոր չեն առողջության համար։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր