Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

17 հոկ 2017 17:35

Ավելորդ քաշի յուրաքանչյուր կիլոգրամը կարող է կյանքի տևողությունը կրճատել երկու ամսով

 Ավելորդ քաշի յուրաքանչյուր կիլոգրամը կարող է կյանքի տևողությունը կրճատել երկու ամսով
Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշի յուրաքանչյուր կիլոգրամը կարող է կյանքի տևողությունը կրճատել երկու ամսով։ Հետազոտությունն անցկացվել է պարզելու համար մարդկանց կյանքի տևողության վրա ֆիզիոլոգիական ու գենետիկ տարբեր գործոնների ազդեցությունը։
Գիտնականները վերլուծել են ավելի քան վեց միլիոն մարդու գենետիկ տվյալները և նրանց ծնողների կյանքի տևողության տվյալները։ Նրանք նշում են, որ մարդիկ գենետիկ տեղեկատվության կեսը վերցնում եմ իրենց ծնողներից յուրաքանչյուրից։
Այդպիսով հաշվի առնելով գենետիկ տվյալները՝ գիտնականները կարողացել են հստակեցնել կյանքի տևողության վրա առավել շատ ազդող գործոնները։ Նրանք խորհուրդ են տվել ամեն անգամ սնունդ ընդունելիս օգտագործել սպիտակուց, որն առողջ սննդի անքակտելի մաս է և արագացնում է քաշի կորուստը։ Բացի այդ, այն տալիս է հագեցվածության զգացում և օգնում է նվազեցնել մարմնի ճարպը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր