14:11 - Տեսանյութ. Նախարարությունը մերժել է բալետի արտիստի հարազատների խնդրանքը՝ վերջին հրաժեշտը տալ օպերայի շենքում         13:52 - Տեսանյութ.Վստահե՞լ, թե՞ չվստահել․ «Հայաստան» հիմնադրամը ԱՄՆ-ում դրամահավաք է անում      13:35 - Ադրբեջանական նոր դիվերսիաներ,նոր գերիներ կլինեն, եթե...Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել    

18 հոկ 2017 19:46

Սոցիալական գործընկերության ազգային կոնֆերանս Հայաստանում

Սոցիալական գործընկերության ազգային կոնֆերանս ՀայաստանումՀոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ 8-րդ Ազգային սոցիալական գործընկերության կոնֆերանսը՝ «Սոցիալական և Համերաշխ Տնտեսություն և Սոցիալական Գործընկերության Խթանում. Շվեյցարիայի լավագույն փորձը» խորագրով:
Սոցիալական գործընկերության ազգային կոնֆերանսները նախորդ տարիներին կազմակերպել և իրականացրել է ՀԳՀՄ-ն: Այս տարվա 8-րդ կոնֆերանսը կազմակերպվում է ՀԳՀՄ և «Միասին» հիմնադրամի հետ համատեղ մի շարք կազմակերպությունների աջակցությամբ, մասնավորապես՝ Աշխատանքի Միջազգային Կազմակերպություն, Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ:
Հայաստանի Հանրապետության համար, որը դեռևս ունի աղքատության և գործազրկության բարձր մակարդակ, կարևոր է սոցիալական և համերաշխ տնտեսության խթանումը, որոնց միջոցով կարող են հեշտացվել ֆինանսական, տեղեկատվության, հմտությունների, տեխնոլոգիաների շուկաների մատչելիությունը, ինչպես նաև անցումը ոչ ֆորմալից դեպի ֆորմալ տնտեսություն: Շվեյցարիայից ժամանած կազմակերպությունները ներկայացրեցին նշված խնդիրների կարգավորման իրենց երկրի փորձը:
Սոցիալական և համերաշխ տնտեսության կազմակերպությունները էականորեն տարբերվում են ավանդական շահույթ հետապնդող ընկերություններից իրենց տնտեսական և սոցիալական նպատակներով և կարող են նվազեցնել աշխատանքային  և ապրանքային շուկաներում տեղեկատվության անհամամասնությունը: Դրանք կարող են նպաստել նաև կանաչ տնտեսության և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը, պարենային անվտանգության ապահովմանը և համայնքների զարգացմանը:
 
Կոնֆերանսի ընթացքում ներկայացված շվեյցարական և միջազգային լավագույն փորձի հիման վրա ՀԳՀՄ-ն և «Միասին» հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ և սոցիալական գործընկերների աջակցությամբ մտադիր են խթանել համապատասխան նորմատիվ փաստաթղթերի ընդունման գործընթացները:
Եվրոպայում արդեն 2 միլիոն սոցիալական և համերաշխ տնտեսության կազմակերպությունները կազմում են շուրջ 10%-ը: Ենթադրվում է, որ ամեն տարի ԵՄ-ում ստեղծված 4 նոր ձեռնարկություններից մեկը լինելու է սոցիալական:
Այսօրվա դրությամբ ԵՄ-ում ընդհանուր զբաղվածների 6%-ը աշխատում են սոցիալական տնտեսության ներքո: Սոցիալական ձեռնարկատերերը ներկայումս համարվում են սոցիալական նորարարության շարժիչ ուժը:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր