12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

19 հոկ 2017 09:51

«Ժամանակ». Լեւոն Հայրապետյանին հետմահու կդատե՞ն

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ 68 տարեկանում մահացել է ռուսաստանաբնակ բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանը: Նախօրեին ուղղիչ գաղութում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ճնշումը եղել է 84/44, բայց բավարարվել են բուժզննումով, այդպես էլ չեն տեղափոխել բժշկական հաստատություն: Այդ մասին ռուսական պարբերականներից մեկին հայտնել է նրա դուստրը:

Վերջինս պատմել է, որ հոր վերջին ցանկությունը եղել է այն, որ թաղվի Մոսկվայում, ծնողների կողքին։

Լեւոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնվել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր