09:49 - Հրահանգված է արձագանքել ըստ անհրաժեշտության, ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում         09:34 - Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը.Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում      17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է    

21 հոկ 2017 16:50

Երեխայի վաճառքի գործով մայրը որպես կասկածյալ է ներգրավվել

 Երեխայի վաճառքի գործով մայրը որպես կասկածյալ է ներգրավվել
32-ամյա կնոջ կողմից իր մանկահասակ երեխային վաճառելու դեպքով նոր զարգացումներ կան. մանկահասակ երեխայի կենսաբանական մայրը որպես կասկածյալ է ներգրավվել:
«Փաստինֆո»-ն գրում է, որ  Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հոկտեմբերի 20-ին երեխայի առք ու վաճառքի գործով մայրը որպես կասկածյալ է ներգրավվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. հոկտեմբերին կինը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում լույս աշխարհ է բերել տղա երեխա և չի կարողացել հոգալ երեխայի խնամքը։ Կենսաբանական հայրն էլ օգնելու փոխարեն երեխային խնամող ընտանիք է գտել։ Նա երեխայի մորը ծանոթացրել է մեկի հետ, ում միջոցով էլ կատարվել է նորածնի վաճառքը։
Միջնորդը գտել է մի ընտանիք. ամուսնական զույգը երեխա չի ունեցել և ցանկություն է հայտնել որդեգրել փոքրիկին, իսկ երեխայի մայրը երեխային այդ զույգին հանձնելու դիմաց պահանջել է 200 000 ՀՀ դրամ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր