10:04 - Չինաստանում հիմա էլ բուբոնային ժանտախտն է գլուխ բարձրացրել         17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի      16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը    

23 հոկ 2017 13:00

Գիտնականները պարզել են, թե ուղեղի որ հատվածում է խանդն առաջանում

 

Խանդը կարող է օգտակար լինել երկարատեւ ռոմանտիկ հարաբերություններ ստեղծելու դեպքում, կարծում են Դեյվիսի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Այս մասին հայտնում է Frontiers in Ecology and Evolution հանդեսը:

Գիտնականները փորձեր են կատարել ցատկակապիկների վրա, որոնք հարաբերություններ են ստեղծում ամբողջ կյանքի համար եւ թշնամաբար են վերաբերվում իրենց տարածքի նկատմամբ հավակնողներին:

Արուներին ցույց են տվել իրենց էգերով վանդակը, որոնք խաղացել են այլ արու կապիկների հետ: Դրանից բացի, արու կապիկների մեկ այլ խմբի ցույց են տվել նույն վիճակում գտնվող օտար էգերի: Փորձի ընթացքում սքանավորել են կապիկների ուղեղը եւ չափել արյան մեջ հորմոնների մակարդակը:

Գիտնականներին հաջողվել է պարզել, թե ուղեղի որ հատվածում է խանդը ծնվում, եւ դա ինչպես է կապված երկարաժամկետ հարաբերությունների ստեղծման հետ:

Խանդոտ կապիկների մոտ ակտիվացել են ուղեղի կեղեւի առաջնային գոտին, որը պատասխանատու է սոցիալական ցավի համար (առաջանում է բաժանվելիս, մենակությունից եւ նման այլ դեպքերում), եւ կողմնային միջնորմը, որը պատասխանատու է էմոցիոնալ պրոցեսների եւ սթրեսի մակարդակի համար:

Գիտնականների տեսանկյամբ՝ նյարդային եւ ֆիզիկական մակարդակներում խանդի առաջացման պրոցեսի ըմբռնումը լույս է սփռում, թե մենք ինչպես ենք զույգեր կազմում եւ ինչու ենք երկարատեւ միամուսնական հարաբերություններ ստեղծում: Գիտնականները եզրակացրել են, որ խանդը, հավանաբար, զույգի ամբողջականությունը պահպանելու սոսկ էվոլյուցիոն միջոց է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր