20:35 - Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է         17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին      16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում    

24 հոկ 2017 15:18

Եղել են դեպքեր, երբ բանակն ամբողջությամբ ներգրավված է եղել քաղաքական պրոցեսների մեջ. Փաշինյանը՝ ՊՆախարարին

 

Եղել են դեպքեր, երբ ՀՀ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական պրոցեսներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային Ժողովում «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

«Սահմանադրության մեջ գրված ունենք զինված ուժերի քաղաքական չեզոքության եւ զսպվածության մասին, բայց ունեցել ենք կոնկրետ դեպքեր, երբ զինված ուժերը ամբողջությամբ ներգրավված են եղել քաղաքական պրոցեսների մեջ: Ասում եք՝ ամբողջ դաշտը պետք է բերենք մաքսիմալ օրենքի կարգավորման ոլորտ, բայց ըստ էության, հաշվի առնելով երկրի՝ կառավարման խորհրդարանական մոդելի անցումը, ըստ էության, նախագահական մոդելի՝ գլխավոր շտաբն ու շտաբի կառուցվածքը թողնում ենք նույն տեղում, այս առումով պրոգրես չունենք: Ըստ էության, գլխավոր շտաբ էլ չունենք, միայն հիշատակվում է գլխավոր շտաբի մի պաշտոնյա՝ շտաբի պետ եւ աշխատակազմ»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրենքի դաշտ է բերում կարեւոր խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, ինչ վերաբերում է գլխավոր շտաբին վերաբերող հարցերին, նախարարը նշեց, որ պատրաստ է քննարկելու եւ առաջարկություններն ընդունելու:

«Եթե գլխավոր շտաբի առումով լրացումներ լինի անելու, կքննարկվի: Հանձնաժողովում ձեզանից նման առաջարկներ չենք ստացել , այս օրենքն իրականում օրենքի դաշտ է բերում շատ կարեւոր խնդիրներ: Ինչ վերաբերում է  օրենքի կիրառմանը, ճիշտ եք, ընդունելուց հետո պետք է աշխատել այդ օրենքի լիարժեք կիրառման ուղղությամբ»,-ասաց նա:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր