17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

25 հոկ 2017 11:45

Ես մի հատ անասունի հետ կապ չունեմ. Սամվել Ալեքսանյան(տեսանյութ)

 

Ես մի հատ անասունի հետ կապ չունեմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Ալեքսանյանը Հայաստանից խոշոր եղջերավոր անասուններ է արտահանում, ինչի հետեւանքով միսը մեր երկրում թանկացել է։

«Լսի, էդ օդից որ խոսում ես, որդից ես վեկալել, որ էդ ձեւ գործ եմ անըմ», - հարցին արձագանքեց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե մամուլն է գրում այդ մասին, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես էլ հաստատում եմ, որ մի հատ անասունի հետ կապ չունեմ»։

Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք մտադիր է գնել «Կրպակ» խանութների ցանցը, որի մասին եւս գրել է մամուլը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ «Հայկական ժամանակ» թերթի տեղեկությունների, ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ով վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաեւ մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարեւան երկրներ։

Իր հերթին «Հրապարակ» թերթը գրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» խանութների ցանցը հնարավոր է վաճառվի. «Այս օրերին բանակցություններ են ընթանում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, որն ուզում է էլ ավելի ընդլայնել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը՝ ի հաշիվ «Կրպակի»։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր