17:01 - Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան         16:30 - Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, եվրոն թանկանալ      16:06 - Աշխարհի միակ կառավարությունը,որը համաճարակի՝ տնտեսության վրա ունեցած խիստ բացասական ազդեցության պայմաններում որոշում է կայացնում    

25 հոկ 2017 12:00

«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

 

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 9 պատգամավոր:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեմ են քվեարկելու. «Մենք դեմ ենք քվեարկելու օրենքին, որովհետեւ խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է գլխավոր շտաբի ձեւավորման եւ ընդհանրապես գործունեության հիմքում: Բավարար չենք համարում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը»:

Նշենք, որ օրենքի նախագիծն ԱԺ-ում քննարկվել է երեկ՝ հոկտեմբերի 24-ին: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մանրամասնել է օրինագծի դրույթները՝ նշելով, որ օրինագծով զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խաղաղ պայմաններում ենթարկվում է պաշտպանության նխարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ գերագույն գլխավոր հրամանատարին: Օրինագծով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորությունները, ըստ որոնց՝ պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական եւ ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր