17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

25 հոկ 2017 21:00

Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա աղջիկը հայտարարել է, որ ոմն Գրիգը իր կամքին հակառակ տարբեր վայրերում բռնաբարել է իրեն

 Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա աղջիկը հայտարարել է, որ ոմն Գրիգը իր կամքին հակառակ տարբեր վայրերում բռնաբարել է իրեն
SHAMSHYAN.com-ը գրում է,որ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի բնակչուհի, 24-ամյա Թերեզա Դ.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս Ոստիկանությանը հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ի սահմաններում ինքը Մաշտոցի պողոտայում նստել է արծաթագույն տաքսի ավտոմեքենա, որի համարանիշը չի հիշում և վարորդը, ով ներկայացել է Գրիգ անունով, իրեն տարել է անհայտ ուղղությամբ և իր նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների հետ զրույցից հետո Թերեզա Դ.-ն հայտնել է նաև, որ Գրիգը իրեն նախ տարել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի հարակից ամայի դաշտ, որտեղ իր կամքին հակառակ, սպառնալիքով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, այնուհետև տարել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող մի տուն, որտեղ նույնպես իր կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր