12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

27 հոկ 2017 09:45

«Ժամանակ». Աննորմալ թանկացումներ հունվարի 1-ից

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից Հայաստանում սպասվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների հերթական աճ:  Բարձրանալու է բենզնից գանձվող ակցիզային հարկը՝ այսօր գործող 25 հազար դրամի փոխարեն դառնալով 40 հազար դրամ մեկ տոննայի համար:

Կտրուկ՝ 5 անգամ թանկանալու է՝ քսայուղերից հարկվող ակցիզային հարկը: Էականորեն կբարձրանա սպիրտային խմիչքներից գանցձվող ակցիզային հարկը: Եթե այժմ այն 63 տոկոս է, ապա 2018-ի հունվարի 1-ից կդառնա 73, 2019-ին՝ 84, 2020-ին՝ 96, իսկ 2021ին՝ 110 տոկոս:

Նույն ձեւով առաջիկա 5 տարիների համար նախատեսվում է ծխախոտի  թանկացում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր