18:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

27 հոկ 2017 13:45

Անալգինը կարող է դառնալ արյան վտանգավոր հիվանդության առաջացման պատճառ

 

Անալգինը կարող է դառնալ արյան վտանգավոր հիվանդության առաջացման պատճառՄի խումբ գիտնականներ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ անալգինը, որը շատ տարածված ցավազրկող միջոց է, կարող է շատ վնասակար լինել առողջության համար: Բանն այն է, որ անալգինը կարող է մարդու մոտ արյան վտանգավոր հիվանդություն առաջացնել:

Անալգինը համարվում է ամենատարածված ու հասանելի ցավազրկող միջոցը, որն օգտագործում են միլիոնավոր մարդիկ, սակայն գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել այս դեղամիջոցից և օգտագործել բուսական հիմքով ցավազրկող միջոցներ:

Բանն այն է, որ երկար ժամանակ անալգին օգտագործելու դեպքում կարող է առաջանալ արյան մի վտանգավոր հիվանդություն, որը կոչվում է ագրանուլոցիտոզ: Այս հիվանդության դեպքում մարդու օրգանիզմում սկսում են ակտիվորեն բազմանալ ախտածին բակտերիաներն ու սնկերը: Բացի այդ, կարող են ի հայտ գալ նաև բարդ ալերգիկ ռեակցիաներ, իսկ անուշադրության մատնելու դեպքում՝ անգամ անաֆիլաքսային շոկ:

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր