18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

27 հոկ 2017 14:30

Խոշոր հրդեհ Երեւանում. բենզալցակայանն ամբողջովին վերածվել է մոխրակույտի. (ֆոտո)

 

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 12։10-ի սահմանում Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց եւ Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկում, Երվանդ Քոչարի 1/1 հասցեի բենզալցակայանում խոշոր հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայանում, որը վերածվել է մոխրակույտի:

Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր