Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

27 հոկ 2017 17:35

Ստամբուլ-Երևան չվերթից հետո սպանության համար մեղադրվող անձինք ներկայացել են ՀՀ ոստիկանություն

 Ստամբուլ-Երևան չվերթից հետո սպանության համար մեղադրվող անձինք ներկայացել են ՀՀ ոստիկանություն
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 4.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 1989 թ. ծնված Դերենիկ Ս.-ն, որը մայիսի 10-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքներով:
Նշվում է նաև, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 4.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 1978 թ. ծնված Ռոլանդ Գ.-ն, որը մայիսի 10-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքներով:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր