17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

27 հոկ 2017 21:20

Քանի տոկոսով կթանկանան ծխախոտն ու խմիչքները

 Քանի տոկոսով կթանկանան ծխախոտն ու խմիչքները
Armtimes.com-ը գրում է. 2018 թվականի հունվարի 1-ից կրկին թանկացումներ կլինեն որոշ ապրանքատեսակների մասով: Հունվարին ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքով սահմանվել են ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչի համաձայն մի շարք ապրանքների հարկման դրույքաչափը մինչեւ 2021 թվականը աստիճանաբար կբարձրանա:
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կբարձրանան ծխախոտի, վիսկիի, ռոմի եւ սպիրտային խմիչքների դրույքաչափերը: Սպիրտային խմիչքների դեպքում կսահմանվի 1 լիտրի համար առնվազն 725 դրամ ակցիզային հարկ, 2019 թվականից՝ 835 դրամ, 2020 թվականից՝ 960 դրամ, իսկ 2021 թվականից՝ 1100 դրամ: Այժմ սպիրտային խմիչքների ակցիզային հարկը սահմանված է 1 լիտրի համար առնվազն 550 դրամ: 2018 թվականի հունվարի 1-ին սպիրտային խմիչքների ակցիզային հարկը կթանկանա 24.4 տոկոսով: Սպիրտային խմիչքները կթանկանան 175 դրամով:
Վիսկին, ռոմը եւ այլ սպիրտային թուրմերն այժմ հարկվում են հետեւյալ կերպ՝ մինչեւ 3 տարի հնեցման դեպքում 1 լիտրի համար առնվազն 3000 դրամ, 6-ից 10 տարի հնեցման դեպքում՝ առնվազն 6 հազար դրամ, իսկ 20 եւ ավելի տարի հնեցված լինելու դեպքում առնվազն 22 հազար դրամ: 2018 թվականի հունվարից 3000 դրամը կդառնա 3970 դրամ եւ նույն տրամաբանությամբ կտարածվի ավելի շատ հնեցում ունեցողների վրա: 2019 թվականից հարկի դրույքաչափը կդառնա 4560 դրամ, 2020 թվականից՝ 5250 դրամ, իսկ 2021 թվականից՝ 6035 դրամ: Այսինքն՝ մի քանի ամսից այս ապրանքատեսակների համար ակցիզային հարկը 24.4 տոկոսով կթանկանա: Նշված թուրմերը կթանկանան 970 դրամով:





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր