17:00 - Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշոր բռնկում է ակնկալում         16:40 - ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են      16:14 - Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում    

28 հոկ 2017 17:35

Դավիթ Լոքյանը 11 մլն 810 հազար դրամով համակարգչային սարքավորումներ է գնելու

 
ՀՀ կառավարությունը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը առաջիկայում կհատկացնի 36.5 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված գումարից 11 մլն 810 հազար դրամով նախարարությունը գնելու է համակարգչային սարքավորումներ:
Ըստ տարածքային կառավարման և զարգացման նախարարության` աշխատակիցները նոր համակարգիչների խիստ կարիք ունեն: Քանի որ գոյություն ունեցող համակարգիչները և համակարգչային տեխնիկայի հիմնական մասը շահագործվում է շուրջ 7-10 տարի, արդեն ֆիզիկապես մաշվել են:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ բացի 19 նոր համակարգիչներից, նախարարությունը կարիք ունի նաև 10 օդորակիչների, 11 բազմաֆունկցիոնալ տպիչ սարքերի: Նաև նշված գումարից տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գնելու է լուսանկարչական կինոխցիկ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ կինոխցիկով ՏԿԶՆ-ն լուսաբանելու է մարզեր կատարվող այցելությունները, հանդիպումները, ասուլիսները: Հուսանք, որ Դավիթ Լոքյանը պետական միջոցներով գնած կինոխցիկով սեփական փիարով չի զբաղվի, այլ կզբաղվի աշխատելով:
Իսկ ահա 24 մլն 690 հազար դրամը ՏԿԶՆ-ն կհատկացնի Գեղարքունիքի մարզպետարանին, որով մարզպետարանը պատրաստվում է կահավորել մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը: Մասնավորապես թատրոնի համար ձեռք կբերվեն վարչական սարքավորումներ եւ հատուկ նպատակային նյութեր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր