18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

30 հոկ 2017 10:30

Հանգուցյալը մահացել է հարություն առնելուց կարճ ժամանակ անց.Տեսանյութ

 

Պերուում 24-ամյա երիտասարդի ազգականները, որին պատրաստվում էին հուղարկավորել, ապշահար են եղել՝ տեսնելով, որ նա դագաղի մեջ շնչում է:

Կոնտինենտալ հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ Ուոթսոն Ֆրանկլին Մանդուհանո Դորոթոն մահացել է, որտեղ տենդով տեղափոխվել էր ատամնաբուժական վիրահատությունից հետո: Սակայն հուղարկավորության ժամանակ աշխատողները եւ ազգականները նկատել են, որ «հանգուցյալը» շնչում է: Նրանք բժիշկ են կանչել, որը հաստատել է, որ Դորոթոն կյանքի նշաններ է ցույց տալիս: Նրան դագաղից հանել են եւ արագ հիվանդանոց տեղափոխել: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել նրան փրկել: Նա մահացել է հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց:

Հիմա նրա ընտանիքը արդարադատություն է փնտրում, իսկ ոստիկանությունը գործի քննություն է սկսել: Նախնական տեղեկություններով՝ երբ Դորոթոյին տենդով հիվանդանոց են տեղափոխել, նրան հզոր քնաբերներ են տվել: Նրա ազգականները ենթադրում են, որ այս դեղերը նրան «հանգստացրել» են, իսկ բժիշկները որոշել են, որ նա մահացել է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր