Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

30 հոկ 2017 20:15

Պատանդ վերցված 3-ամյա երեխային դուրս բերեցին մանկապարտեզի շենքից. Տեսանյութ

 Պատանդ վերցված 3-ամյա երեխային դուրս բերեցին մանկապարտեզի շենքից. Տեսանյութ
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի շենքից, որում զինված անձը պատանդ էր վերցրել 3-ամյա երեխային, ոստիկանության աշխատակիցները դուրս բերեցին երեխային: Դեպքի վայրում 3 կրակոց է հնչել, պայթյունի ձայն և գոռգոռոցներ, որից հետո երեխան դուրս է բերվել մանկապարտեզից և շտապ տեղափոխվել հիվանդանոց:
Մանկապարտեզ ներխուժած անձը վնասազերծվել է: Ներսում կա երկու վիրավոր: Նրանք վիրավորվել են կոկորդից: Մանրամասները` քիչ անց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատանդառուի մոտ գտնվող 3-ամյա երեխայի վիճակը նորմալ է, վնասվածքներ չունի:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր