10:32 - 32 երկրի շուրջ 240 գիտնականներ կոչ են անում ԱՀԿ-ին վերանայել իր ցուցումները և ընդունել, որ ընդունել, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդով         10:16 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել      10:04 - Չինաստանում հիմա էլ բուբոնային ժանտախտն է գլուխ բարձրացրել    

30 հոկ 2017 20:30

Հարաբերությունների հինգ փուլերը

 
1. Կոնֆետա-ծաղկեփնջային
Երբ տղամարդն ու կինը սիրահարվում են, նրանց օրգանիզմում որոշակի հորմոն է արտադրվում, որն ամեն ինչը պայծառ գույներով է ներկայացնում: Մարդը, կարծես, գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ: Այդ փուլում ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ճակատագրական որոշումներ կայացնել, քանի որ «թմրանյութի» ազդցությունը վաղ թե ուշ կավարտվի, եւ ամեն ինչ կվերադառնա իր տեղը:
Այդուհանդերձ, կոնֆետա-ծաղկեփնջային փուլն ամենառոմանիտիկն ու ամենահուզականն է կնոջ ու տղամարդու հարաբերություններում:

2. Հագեցման փուլ
Զգացմունքները խաղաղվում են, դուք սկսում եք սթափ գնահատել ձեր զուգընկերոջ դրական ու բացասական կողմերը: Դուք սկսում եք հարմարվել միմյանց, սկսում եք ավելի բնական ու անկեղծ տեսնել իրար:

3. Տհաճության փուլ
Սա պարտադիր է ցանկացած երկարատեւ հարբերությունների դեպքում: Տհաճության փուլում սկսվում են վեճերը, դուք կարծես թե կենտրոնանում եք միայն միմյանց թերությունների վրա: Ամենահեշտն ու ամենավատ քայլը հեռացումն է կամ ամուսնալուծությունը:
Անկասկած, կան մարդիկ, որ կառչում են այս երեք փուլերից: Իրականում այս փուլերը վերաբերում են ցածր մակարդակին, որը հատուկ է սահմանափակ մարդկանց, քանի որ իրական հարբերությունները դեռ չեն հասել:

4. Համբերության փուլ
Վեճեր լինում են, բայց դրանք այլեւս ճակատագրական բնույթ չեն կրում, քանի որ երկուսն էլ գիտեն, որ վեճերը կավարտվեն, իսկ հարաբերությունները կվերականգնվեն: Եթե զուգընկերները ջանքեր են ներդնում հարաբերության զարգացման համար, ապա դրա հետ միասին գալիս է նաեւ իմաստությունը: Սա բնության օրենքն է: Այսպիսով, այս փուլում զուգընկերները իմաստություն են ձեռք բերում:
5. Պարտքի եւ հարգանքի փուլ. սա նաեւ սիրո առաջին փուլն է
Իրականում մինչեւ այս փուլը սեր չի եղել: Այս փուլում յուրաքանչյուրը սկսում է մտածել ոչ թե այն մասին, թե իր համար ինչ են պարտավոր անել, այլ թե ինքը ինչ է պարտավոր անել իր սիրելիի համար: Սեփական պարտավորությունների նկատմամբ ուշադրությունը զարգացնում է մեզ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր