Ինչպես 7 օրում կարտոֆիլի օգնությամբ ազատվել մաշկային խնդիրներից
Շատերի համար մաշկային խնդիրները (ակնե, բշտիկներ, ցան, կնճիռներ) կրում են մշտական բնույթ, իսկ ոմանց համար պարզապես երբերմն նյարդայնացնող երևույթ են: Այս խնդիրց ազատվելու համար քիմիական վնասակար նյութերի փոխարեն կարելի է օգտագործել բնական բաղադրիչներ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի միջոց, որը կօգնի ընդամենը 7 օրում ստանալ կատարյալ մաքուր մաշկ: Այս մեթոդի հիմնական բաղադրիչը հում կարտոֆիլն է: Այն օգտագործվում է հետքերից, մուգ շրջանակներից, այտույցներից, կնճիռներին և մի շարք այլ խնդիրներից ազատվելու համար:
Օգտագործման եղանակը.
Կարտոֆիլը պիլինգից առաջ հարկավոր է լավ լվանալ և բաժանել մոտ 5 մմ հաստությամբ կլոր շերտերի: Կեղևը հարկավոր է մաքրել օճառով, ջրով, ձիթայուղով կամ որևէ այլ կերպ: Այնուհետև հարկավոր է մերսել մաշկը:
Անհրաժեշտ է վերցնել կարտոֆիլի մի կտորը և շրջանաձև շարժումներով դրանով մերսել մաշկը: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել մուգ հետքերին և մաշկային այլ խնդիրենրին: Մերսել մաշկը մոտ 10 րոպե և թողնել, որպեսզի կարտոֆիլն ազդի:
Կարտոֆիլի մի մասը լցնել կոտորակիչի մեջ և լավ մանրացնել: Հեռացնել մեծ կտորներն ու պտղամիսը: Հարկավոր է քամել այնքան հյութ, որ այն հնարավոր լինի քսել դեմքին:
Հյութը լցնել ոչ շատ մեծ տարրայի մեջ: Եթե խյուսանման զանգվածը տհաճ է, ապա կարելի է կարտոֆիլի հյութին ավելացնել մի փոքր հալվեի հյութ, սակայն ոչ մի դեպքում չավելացնել ջուր: Պատրաստի դիմակի մեջ հարկավոր է թրջել բամբակյա սկավառակը և քսել այն դեմքին:
Կարտոֆիլի հյութով դիմակը հարկավոր է թողնել 20 րոպե, այնուհետև կրկին մերսել մաշկը կարտոֆիլի կտորով՝ մաշկի թեփոտվածությունից ազատվելու համար և լվացվել: Ընդ որում՝ այս միջոցը շատ հարմար է ոչ միայն դեմքի համար:
Ստացված հյութը կարելի է պահել 4-5 օր:
Կարտոֆիլը պարունակում է վիտամիններ ու հանքանյութեր, ինչի շնորհիվ շատ արդյունավետ բուժիչ միջոց է: Բացի այդ, կարտոֆիլը նաև օգնում է պայքարել դեմքի անցանկալի մազերի և այևային այրվածքների դեմ ու բարելավում է մաշկի ընդհանուր վիճակը:Այս միջոցը կարելի է օգտագործել 7-8 օր շարունակ:
Նյութի աղբյուրը՝ tiphero.com