11:54 - Դատաիրավական ոլորտի հմուտ մասնագետները՝ դատախազներ, քննիչներ լքում են Հայաստանը         11:36 - Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակից      11:18 - Հայերին արտաքսում են Եվրոպայից՝ Նույնիսկ փաաստաթղթերը պատշաճ վիճակում գտնվողներին    

31 հոկ 2017 15:15

Հրանտ Թոխատյանի պատասխանը՝ «Երկիր ծիրանի»-ին

 

Թամադայություն անելով գումար եմ վաստակել եւ բեմադրել իմ ներկայացումները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու «Երկիր ծիրանիի» անդամների հայտարարությանը, որում նրան անվանել էին «գավառական թամադա»:

«Դուք եղել եք իմ ներկայացումներին եւ ինձ ճանաչում եք որպես դերասան, իսկ այն մարդիկ, որոնք միայն հարսանիքներին են եղել, այն էլ 10 տարի առաջ, ինձ ճանաչում ե միայն որպես թամադա: Ես կարող եմ ասել, որ այդ գումարներով  ստեղծել եմ «Մեր այբբենարանը» եւ բեմադրել իմ ներկայացումները, որեւէ մեկից գումար չաղերսելով մինչեւ հիմա»,-ասաց նա:

Հրանտ Թոխատյանը նշեց, որ «Կանազ» մշակութային կենտրոնի շենքը եթե անգամ իրենց հիմնադրամին չտրամադրվեր, իր բակում մանկական թատրոն կհիմներ. «Եթե անգամ ես հույս չունենայի, որ ավագանին այսօր դրական որոշում կընդուներ, իմ բակում կհիմնվեր այն, ինչը ես ուզում եմ այսօր անել, քանի որ մեր քաղաքում պետք է լինի այն, ինչը որ ես ուզում եմ այսօր անել: Պետք  է մանկական նորմալ թատրոն լինի, պետք է իմ ներկայացումների համար սրահ լինի, որովհետեւ ամեն 3-4 տարին մի ներկայացում ենք անում եւ ես ափսոսում եմ դրա համար, ես ուզում եմ տարին երկու ներկայացում ունենալ: Երբ ես վարձակալությամբ բեմ եմ վերցնում, շատ թանկ արժե»,-սաց նա:



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր