12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին         11:44 - Այսօրվա պատժամիջոցները միայն սկիզբն են.ԱՄՆ-ն այլեւս չի հանդուրժելու Թուրքիայի գործողությունը Սիրիայում      11:23 - Գերհզոր արագությամբ ավելանում էդավաճան լակոտների գլխաքանակը. Մի մտեք տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ    

31 հոկ 2017 19:25

Տղամարդու 5 որակները

 
Նա ուղիղ ասում է իմ թերությունները
Ոչ թե արտաքինի կամ այն բաների մասին, որոնք ես ի վիճակի չեմ փոխել։ Այլ իմ սխալների։ Նա արմատապես անկեղծ է ինձ հետ։ Օրինակ, երբ ես ուղղակի նստած ինձ խղճում եմ, փոխանակ գործեմ։ Երբ ես շատ եմ ինձ քննադատում կամ, այո, երբ ես վատ եմ պատրաստում։ Բայց նա միշտ դա ասում է բարությամբ եւ նրբանկատորեն, այնպես որ սկզբում ես մի փոքր վիրավորվում եմ, բայց հետո ուզում եմ փոխվել։ Ես ուզում եմ ավելի լավը դառնալ եւ ուրախ եմ, որ ամուսինս հասկանում է դա։
Նա  հասուն է
Եվ դա պետք է յուրաքանչյուր կնոջ, քանի որ մենք ավելի հուզական արարածներ ենք, եւ մեզ երբեմն ռացիոնալ մտածողություն է պետք։ Իմ ամուսինը գիտի, որ երբ վեճը սահմանագծին է հասնում, պետք է նահանջել։ Նա գիտի, որտեղ կարելի է շռայլ լինել, իսկ որտեղ՝ տնտեսել։ Նա գիտի, թե ինչի համար պետք է փող ծախսել, իսկ ինչի համար՝ ոչ։
Նա  կենսուրախ է
Չնայած իր հասունությանը՝ նա միշտ պատրաստ է արկածների, որոնք ես կհորինեմ։ Նա նույնպես հետաքրքիր բաներ է մոգոնում։ Եվ այդ փորձն ու նոր տպավորությունները մերձեցնում են մեզ։ Կարծում եմ, որ դա կարեւոր է յուրաքանչյուր զուրգի համար։
Նա  խելագար է
Բոլորն իրենց տարօրինակ սովորություններն ունեն։ Բայց ես երբեք չէի մտածում, որ կարող եմ ապրել նման մարդու հետ։ Բայց, պարզվում է, որ դա շատ հետաքրքիր է։ Երբ դու նայում ես նրան եւ ասաում․ «Դու շատ տարօրինակ ես», իսկ հետո դուք միասին ծիծաղում եք եւ երկուսով նույն տարօրինակությունն անում։ Իսկ ո՞վ է ուզում նորմալ լինել։
Նա գիտի, որ սերն անձնական ընտրություն է
Ճիշտ այնպես, ինչպես ես։ Իմ ամուսինը չի հավատում, որ եթե մենք իրար ամուսնանալիս սեր ենք խոստացել, ուրեմն ամեն բան դրանով ավարտվել է։ Նա գիտի, որ սերը պետք է ընտրել ամեն օր, եւ ամեն օր մի բան անել դրա համար։ Տարիքի հետ ես սկսեցի ավելի ցինիկ դառնալ։ Ռոմանտիզմով չես ապրի։ Քանի որ ինձ համար կարեւոր է հասկանալ, որ իմ տղամարդն էլ է այդպես մտածում։ Սերն ամենօրյա ջանքեր է պահանջում։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր