17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

01 նոյ 2017 13:04

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով առաջին նիստը չմեկնարկած ընդմիջվեց

 

Երեւանի Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 1-ին, մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատավարությունը:

Դատական առաջին նիստը դեռ չսկսված ընդմիջվեց, քանի որ բացակա պաշտպաններ կան: Նշենք, որ այս գործը քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանը:

Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը,  Էդվարդ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր