17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

01 նոյ 2017 20:45

Ինչպե՞ս համոզվել, որ ձեր զգացմունքներն անկեղծ են

 
Նախ՝ բոլոր մարդիկ տարբեր են, ու երբեմն շատ բարդ է հասկանալ, թե որքանով անկեղծ է տվյալ մարդը քեզ հետ ու որքանով է նա քեզ վստահում։ Հիշիր այդ մասին ամեն անգամ, երբ համարում ես, որ քո ընտրյալին հինգ մատի պես ճանաչում ես ու հարյուր տոկոսով վստահում ես նրան։
Հիշիր, որ մարդիկ բաժանվում են էքստրավերտների, որոնք անդադար խոսում են իրենց զգացմունքների մասին ու ինտրովերտների, որոնք ամեն ինչ իրենց ներսում են պահում ու ծայրաստիճան հազվադեպ են իրենց ներաշխարհը վստահում շրջապատի մարդկանց։ Հենց ինտրովերտները կարող են պաշտել քեզ, բայց եւ ոչ մի ազդանշանով չակնարկել այդ մասին։ Նման դեպքերում դուք, իհարկե, մտահոգվելու կարիք չունեք։
Եթե դուք չեք կարողանում այլեւս լռել ու վաղուց կասկածում եք մարդու անկեղծությանը, ուրեմն ուղիղ հարցրեք նրան այդ մասին, իմացեք, թե ինչպես է նա ձեզ վերաբերվում, խնդրեք ազնիվ լինել ու ասել ճշմարտությունը։ Միայն թե նախապատրաստվեք նրան, որ ճշմարտությունը կարող է ձեզ դուր չգալ կամ էլ նույնիսկ ցնցել ձեզ։ Պատրաստ եղեք դրան ու գիտակցեք, թե ինչ քայլի եք դիմում։
Փորձեք ստուգել նրա անկեղծությունը գործով։ Հորինեք մի իրավիճակ, որում նա պետք է դրսեւորի իր սերը Ձեր նկատմամբ, եթե այդ սերն իրականում կա։ Օրինակ՝ անսպասելիորեն «հիվանդացեք» կամ էլ մինչեւ առավոտ մնացեք ձեր ընկերուհու տանը կամ որեւէ գիշերային ակումբում՝ կապ չհաստատելով նրա հետ։ Եթե նա իրոք սիրում է, ապա անկեղծ զգացմունքներ ու հոգատարություն կդրսեւորի։ Սակայն հիշեք, որ այդ բոլոր հնարքները այնքան էլ դրական տպավորություն չեք ստեղծի ձեր մասին, եթե հանկարծ տղամարդն իմանա, որ դրանք բեմադրված էին։
Պատահում են իրավիճակներ, երբ զուգընկերոջ անկեղծությունը ստուգելը պարզապես անհնար է։ Դուք կարող եք գտնվել տարբեր քաղաքներում ու ժամանակավորապես իրարից հեռու լինել որեւէ հարգելի պատճառով։ Նման դեպքերում գլխավորը մարդուն վստահելն է, այլ ոչ թե անվերջ ստուգելը, թե որտեղ է նա, ում հետ ու ինչով է զբաղված։ Դուք միայն կվնասեք ինքներդ ձեզ ու ձեր հարաբերություններին, եթե այդպես նյարդայնանաք։ 
Այդ պահին ողջամիտ լուծում կլիներ մտածել այն մասին, թե ինչու եք դուք նրան այդքան կասկածում, ու արդյոք դրա համար իրոք ծանրակշիռ փաստարկներ կան։ Չէ՞ որ եթե մարդիկ սիրում են իրար՝ ապա վստահում են միմյանց, ու այդ դեպքում զգացմունքները միմյանց ապացուցելու անհրաժեշտություն չի լինում։
Սովորե՛ք վստահել միմյանց։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր