Եվ դա շատ անհանգստացնող է.Ամերիկացի գեներալը հայտարարել է չինական հիպերձայնային զենքի «շատ տագնապալի» փորձարկումների մասին          Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի       Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը    

02 նոյ 2017 10:15

«Ժողովուրդ». Այդպես էլ չիմացվեց՝ վերացվե՞ց, արդյոք բռնագրավված 1 տոննա հերոինը

 

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Երեկ Հայաստան մեծ քանակությամբ հերոին ներկրելու հերթական փորձն է արվել, որը, սակայն, բացահայտվել է: Մեղրիի սահմանային անցակետում ՊԵԿ աշխատակիցները Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային բեռնատար ավտոմեքենայի մանրակրկիտ զննության արդյունքում բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 105 կգ հերոին տեսակի թմրանյութ:

Առայժմ պարզ չէ՝ հերոինը նախատեսված էր այստեղ վաճառել, թե Հայաստանը, այնուամենայնիվ, օգտագործվում է որպես տարանցիկ երկիր՝ թմրաբիզնեսով զբաղվող անձանց համար. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ:

Երեկ տեղի ունեցածը, սակայն, հիշեցրեց չորս տարվա վաղեմության հայտնի դեպքը, երբ 2013թ դեկտեմբերին կրկին Մեղրիի անցակետով փորձ էր արվել ներկրել 1 տոննա հերոին: Հարուցված քրեական գործով 2015թ. արձակվեց դատավճիռը, եւ 2015թ. հունիսի 6-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արարատի ցեմենտի գործարանի վառարանում 1 տոննա հերոինը ոչնչացվել էր:

Սակայն իրավապահների կողմից այդպես էլ հիմնավոր ապացույցներ չբերվեցին հերոինի ոչնչացման մասին: Ու չիմացվեց՝ իսկապես ոչնչացվե՞ց այն, թե՞ փոխարենը ալյուր լցվեց վառարանների մեջ: Համենայն դեպս, այդ ուղղությամբ կասկածներ կան, առավել եւս, երբ հերոինը թանկարժեք թմրանյութ է:

Նկատենք, որ միջազգային շուկայում 1 կգ հերոինի գինը սկսվում է 15 հազար դոլարից: Եվ դժվար է հավատալ, որ իրապես ոչնչացվել է մեկ տոննա հերոինը: Հետաքրքիր է՝ այս անգամ հայտնաբերված թմրանյութն ի՞նչ ճակատագրի կարժանանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր