18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

02 նոյ 2017 13:30

Հայերը սկսել են ավելի լավ ապրել՝ 2017-ին 2 անգամ ավելի շատ մեքենա են բերել. վարչապետ

Հայաստանի բնակչության բարեկեցությունը նկատելի է լայն սպառման ապրանքների ներկրմամբ: Նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ մասնավորապես 2017 թվականի առաջին 9 ամիսներին մեծացել է կենցաղային տեխնիկայի եւ տնային տնտեսության ապրանքների ներկրումը (մասնավորապես՝ լվացքի մեքենաներինը 14-ից 16 հազար, սառնարաններին՝ 277-ից 342 հազար): Տարբեր խմբերում տեխնիկայի եւ կահույքի ներկրումն ընդհանուր աճել է 16-ից մինչեւ 246 տոկոսով: Աճել է նաեւ մեքենաների եւ անվադողերի ներկրումը, ըստ որում՝ ավելի քան 2 անգամ: Բերվել է 23,8 հազար մեքենա՝ 10,9 հազարի համեմատությամբ (+119 տոկոս),  156-ց մինչեւ 350 հազար անվադող (+125 տոկոս):


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր