17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

30 հուն 2016 13:35

Հիմնվում է դեղագործական հետազոտություններ իրականացնող նոր ընկերություն

ՀՀ կառավարության որոշմամբ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ին կտրամադրվի  գերակա  ոլորտում իրականացվող  ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար ԱրծվիկՄինասյանը նշեց, որ ընկերությունն իրականացնելու է դեղագործական և բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր և սարքավորումներ:
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչև 10 մլն եվրոյի (մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամ) ներդրում և ստեղծել մինչև 100 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասել է Մինասյանը:
Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն` 230 մլն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է Շվեյցարիա:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր