13:05 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ         13:02 - 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա      12:40 - Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է    

03 նոյ 2017 10:45

«Ժողովուրդ». Մանկապարտեզում պատանդառված երեխան միջադեպից հետո չի կարողանում խոսել

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո փոքրիկ երեխան չի կարողանում խոսել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին այն անձինք, որոնք այս օրերին այցելել են փոքրիկի տուն եւ փորձել իրենց օնությունը ցուցաբերել նրան:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին «Մանուշակ» մանկապարտեզը փակ է եւ դեռ մի 10 օր էլ փակ կլինի: Ըստ էության համապատասխան մարմինները այս քայլին գնացել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի մանկապարտեզի շուրջ աղմուկը դադարի, եւ նոր սկսեն զբաղվել նրա գործունեությամբ:

Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր մանկապարտեզ եւ պահանջել իր նախկին կնոջը՝ Լիլիթ Հովհաննիսյանին: Վերջինս դանակով հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջը, մանկապարտեզի տնօրենին, որը իր կնոջ տատիկն էր, եւ պատանդ վերցրել երեք տարեկան երեխային: Նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Արգամ Հովիկյանին, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր