17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

03 նոյ 2017 18:25

Ե՞րբ և ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը դիմել Վլադիրմիր Պուտինին Լևոն Հայրապետյանի հարցով. ի՞նչ արդյունք է ունեցել

 Ե՞րբ և ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը դիմել Վլադիրմիր Պուտինին Լևոն Հայրապետյանի հարցով. ի՞նչ արդյունք է ունեցել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014 թվականի օգոստոսի 10-ին Սոչիում եռակողմ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ: Եռակողմ հանդիպումից բացի տեղի էին ունեցել նաև Սարգսյան-Պուտին երկկողմ բանակցությունները:
Սոչիում տեղի ունեցած հանդիպումներից անմիջապես հետո՝ հաջորդ օրը, Սարգսյանը հարցազրույց էր տվել «Արմնյուզ» հեռուստաալիքի «Բանաձև» ծրագրին և որոշ մանրամասներ ներկայացրել Պուտինի հետ բանակցություններից, մասնավորապես, կապված Լևոն Հայրապետյանի հարցի հետ:
2014 թվականի հուլիսին Մոսկվայում ձերբակալել էին ազդեցիկ հայ հասարակական գործիչ, գործարար Լևոն Հայրապետյանին, և Սերժ Սարգսյանը իր իսկ խոսքով Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել էր գործարարի և բարերարի ճակատագրի հարցը:
«Ռուսաստանի նախագահը խոստացավ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ», - մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանն «Արմնյուզի» եթերում:
Լևոն Հայրապետյանի նկատմամբ հետապնդումները, սակայն, ինչպես հայտնի է, այդպես էլ չդադարեցին․ 2016 թվականի ապրիլի 15-ին նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Չնայած պաշտպանվող կողմի բոլոր միջնորդություններին՝ կապված Հայրապետյանի լրջագույն առողջական խնդիրների հետ, գործարարին այդպես էլ ազատ չարձակեցին, ավելին՝ տեղափոխեցին ՌԴ ամենախիստ բանտերից մեկը, որտեղ էլ Հայրապետյանը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին մահացավ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց ճշտել ՀՀ նախագահի աշխատակազմից, թե ինչ արդյունք է տվել Սերժ Սարգսյանի կողմից Պուտինի հետ հանդիպմանն այդ հարցը բարձրացնելը, և արդյո՞ք ռուսական կողմից դրան արձագանք հետևել է: ՀՀ նախագահի աշխատակազմից, սակայն, փաստացի հայտնեցին, որ չեն կարող նման տեղեկատվություն տրամադրել:
«Միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն՝ բարձր մակարդակի շփումների ժամանակ քննարկված հարցերի, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է միայն փոխադարձ համաձայնությամբ և ըստ անհրաժեշտության», - մասնավորապես, ասվում է նախագահի աշխատակազմից ստացված պատասխան գրությունում:
Այսպիսով, մի կողմից ստացվում է, որ անհայտ է, թե արդյո՞ք Պուտինը որևէ կերպ արձագանքել է Սերժ Սարգսյանի խնդրանքին: Մյուս կողմից, դա հիմա գործնականում որևէ նշանակություն չունի, քանի որ Լևոն Հայրապետյանը մահացել է, ու փաստորեն նրան օգնելու բոլոր կատարված կամ չկատարված փորձերը ձախողվել են:
Այս պատմությունից, սակայն, մեկ այլ հետևություն է բխում՝ ստացվում է, որ դաշնակից երկրի ղեկավարը դիմել է դաշնակից երկրի ղեկավարին իր ժողովրդի համար կարևոր հանդիսացող մի հարցով և լավագույն դեպքում՝ անտեսվել, իսկ վատագույն դեպքում՝ մերժվել:
Նկատենք, որ Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերը կապված են եղել ֆինանսական մեքենայությունների հետ, նրան մեղադրանք չի առաջադրվել ծանր հանցագործությունների, օրինակ՝ սպանության համար: Մի կողմ թողնելով այն, որ առաջադրված մեղադրանքները վիճելի և կասկածելի են եղել, հաշվի չառնելով ծանր հիվանդությունները Հայրապետյանին, , դատել են օրենքի ողջ խստությամբ, իսկական քրեական հանցագործի պես :
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միություն»

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր