Հոգեբույժին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ
«Փաստինֆո»-ն գրում է, որ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հոգեբույժին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ:
Վանաձոր քաղաքի բնակիչը զինկոմիսարիատի ուղեգրով «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում փորձաքննության է ներկայացվել և առաջնային զննման ժամանակ ագրեսիվ պահված է դրսևորել, հարվածներ է հասցրել հոգեբուժական կենտրոնի հոգեբույժ Գագիկ Թադևոսյանին:
Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: